ՄԱԿ-ը հայտնում է, որ աշխարհում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ծնվում է առանց քաղաքացիության երեխա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում ծնվում է այդպիսի մոտ 70 հազար երեխա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում նշվում է, որ այդ խնդիրը խորանում է՝ կապված Սիրիայում մի քանի տարի շարունակվող հակամարտության հետ։
Սիրիացի փախստականների թվի աճը հանգեցնում է երկրի սահմաններից դուրս ծնված երեխաների թվի աճի։
Ինչպես ընդգծում են ՄԱԿ-ում, արդյունքում երեխաները զրկված են նորմալ բուժսպասարկումից, չեն կարողանում կրթություն ստանալ և հետևաբար աշխատանք գտնել։









































