«Սահմանադրական դատարանի նախագահը այդ ոլորտի մասնագետ է, որն ունի հարուստ փորձ, եթե խոսքը վերաբերեր իրավական պարտավորություն ունեցող ակտ ընդունելուն, կարող էր լինել շահերի բախում, բայց հիմա խոքը վերաբերում է փաստաթղթի նախապատրաստմանը, որը պետք է դառնա քննարկման առարկա և քվեարկվի ժողովրդի կողմից,- լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող վիճարկվել բովանդակային հիմքով և հավաստիացրեց. «Ինչ մեխանիզմ էլ դրվի, եթե վերահսկողը մտադիր չէ վերահսկել, հազիվ թե ինչ-որ խնդիր լուծվի: Բարդեցված մեխանիզմներ մտցնելը ճիշտ չէ, դրանք ավելի են շփոթեցնում: Եթե հանձնաժողովի անդամն ու վստահված անձը տեղում լինեն, խախտումները կվերանան»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































