Բրազիլիայի Մոստարդաս քաղաքում մեկուկես տարեկան երեխան ատամներով խեղդել է թունավոր օձին, ընդ որում՝ ինքը չի տուժել: Այս մասին հայտնում է Gaucha ռադիոն:
Լորենցո անունով տղան խաղալիս է եղել տան բակում, երբ նրան է մոտեցել ժարարակա օձ, որի խայթոցը շատ վտանգավոր է մարդու, առավել ևս՝ երեխայի համար: Թե ինչպես է փոքրիկին հաջողվել սողունին մահացու աստիճանի կծել՝ հայտնի չէ:
Դեպքից անմիջապես հետո Լորենցոյին հոսպիտալ են հասցրել՝ վախենալով, որ օձը կարող է նրան խայթած լինել: Սակայն բժիշկները նրա օրգանիզմում թույնի ոչ մի նշան չեն գտել և ծնողներին վստահեցրել են, որ փոքրիկը չի տուժել և իրեն հիանալի է զգում:













































