Արդեն 15 տարի՝ 2000թ. նոյեմբերի 2-ից, Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատում են մասնագետներ տարբեր երկրներից: Այս մասին Twitter-ում հայտնել են ամերիկյան NASA-ն և ռուսական «Ռոսկոսմոսը»:
Այս ընթացքում ուղեծրում հասցրել է լինել 220 մարդ՝ Երկրի 17 պետություններից: Հոբելյանի կապակցությամբ NASA-ն Tumblr-ում տեղադրել է ՄՏԿ-ի կյանքում կարևոր փուլերը նշող 15 GIF-պատկերներ:
Բացի դրանից՝ NASA-ն համեմատել է 2 ժամանակաշրջաններ: Օրինակ՝ 15 տարի առաջ նոր էին նորաձև դառնում բջջային հեռախոսները, իսկ ընկերների հետ հնարավոր էր կապվել անհատական համակարգչով, իսկ այժմ տիեզերագնացներն ընտանիքների հետ շփվում են տեսակապով և տիեզերքից օգտվում սոցցանցերից: