Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ երկրպագուների ակտիվությունը չի ազդում հոկեյիստների խաղի որակի վրա: Ներբրասկայի համալսարանի մասնագետները փորձ են անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են հոկեյի երկրպագուներն ազդում մարզիկների խաղի վրա:
Պարզվել է, որ հաղթելու հավանականությունը կապ չունի երկրպագուների ակտիվության հետ:
Սակայն մասնագետները հայտարարել են, որ այս հարցը շատ քիչ է ուսումնասիրված՝ վերջնական եզրակացությունների հանգելու համար:









































