Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին չի պատրաստվում լքել ակումբը, չնայած, որ վերջինիս լրատվամիջոցներն «ուղարկում» են Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Goal.com-ը:
«Հաճելի է, որ մեծագույն ակումբները հետաքրքրված են իմ ծառայություններով, սակայն դա ինձ չի հուզում: Ես ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում:
Երախտապարտ եմ իմ ակումբին, ես երջանիկ եմ այստեղ: Չեմ հասկանում, թե ինչու կարող եմ լքել ՊՍԺ-ն»,- հայտարարել է իտալացի կիսապաշտպանը:





































