Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ԼՂ վարչապետը հրավիրել է աշնանացանի ցանքսի և բերքի իրացման հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին, գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և բերքի իրացման հարցերին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընթացիկ իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում արդեն 24,500 հա հերկ է կատարվել, որից 6,700-ի վրա արդեն իրականացվել է ցանքսի աշխատանքներ: Այն նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելի է շուրջ 2,000 հեկտարով:

Գործադիրի ղեկավարը հորդորել է ժամանակ չկորցնել և առաջիկայում սպասվող եղանակային բարենպաստ պայմաններում հանրապետության թե՛ ցածրադիր, և թե՛ բարձրադիր գոտիներում ակտիվորեն շարունակել հերկի և ցանքսի աշխատանքները: Վարչապետը նշել է նաև, որ ցանքսի հետ միասին անհրաժեշտ է ցանքատարածությունների և դրանց հարակից տարածքներում մոլախոտերի դեմ սրսկման աշխատանքներ իրականացնել՝ հետագայում հակահրդեհային պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Եթե ժամանակին սրսկումներ իրականացնենք, ապա ավելի քիչ ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ կծախսվեն հակահրդեհային պայքարի միջոցառումների ժամանակ»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ պետք է համալիր միջոցառումներ կազմակերպել նաև մկների և մկնանման կրծողների դեմ պայքարում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գարնանացան աշխատանքները խթանելու նպատակով վերջին տարիներին սև ցելի համար կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը: Այդ կապակցությամբ՝ վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաջորդ տարվանից ավելի արդյունավետ միջոց է ներդրվելու, և սև ցելի փոխարեն կառավարությունն այսուհետ խրախուսելու է ցանքաշրջանառությունը:

«Բացի սև ցելի արդեն կատարված աշխատանքներից, այլևս այդ նպատակով ֆինանսավորում չենք կատարելու: Իսկ ցանքաշրջանառության համար, որպես գարնանացան մշակաբույսեր, հողամշակներին առաջարկվելու է հնդկացորեն, արևածաղիկ, ինչպես նաև՝ անասնակեր որոշ մշակաբույսեր, որոնց վեգետացիոն շրջանը կարճ է, և անջրդի պայմաններում կարելի է լավ բերք ստանալ»,- ասել է վարչապետ Հարությունյանը:

Ա. Հարությունյանը հայտարարել է, որ կառավարությունը հանդես է գալիս ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ, որը նպաստելու է գյուղացու արտադրանքի իրացմանը: «Ստեփանակերտի կենտրորնական շուկայում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով վարձակալել ենք տաղավարներ, որոնք անվճար հիմունքներով տրամադրվելու են շրջաններին: Այդ տաղավարներում իրենց արտադրած ապրանքները վաճառելու համար՝ գյուղացիներին ապահովելու ենք նաև տրանսպորտով, գիշերակացի և անհրաժեշտ այլ պայմաններով: Իսկ մսի իրացման հարցում նրանց տեղում կօգ նեն Հիմնադրամի կողմից վճարվող մսագործները»,- տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:

Վերջում վարչապետը, խորհրդակցության մասնակիցների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի կենտրորնական շուկա, տեղում ծանոթացել տաղավարների պայմաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում