«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, թե չէր սպասում, որ նոր ակումբում այսքան մեծ ճնշման կենթարկվի ապագա տրանսֆերների պատճառով: Գերմանացի մասնագետը նշել է, որ կենտրոնացած է թիմի ներկայիս կազմի հետ աշխատանքի վրա:
«Չեմ կարող հավատալ, որ Անգլիայում բոլորովին համբերատար չեն: Դա բարդացնում է խնդիրը: Այստեղ եմ ընդամենը 3 շաբաթ և անընդմեջ լսում եմ, թե պատրաստվում եմ գնել այս կամ այն ֆուտբոլիստի տրանսֆերը: Բայց իմ խնդիրն է աշխատել թիմի ներկայիս կազմի հետ:
Այս երևույթը կարելի է համեմատել ամուսնանալու հետ: Չէ՞ որ չեք կարող ամեն օր փոխել ձեր կնոջը: Չեմ մտածում 2016 թվականի ամռան մասին: Ո՞վ գիտի, թե ինչ կլինի այն ժամանակ: Այժմ պետք է աշխատենք և ձգտենք հաղթանակների»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:





































