Հասուն բրազիլացիների մեծ մասը պարզագույն մաթեմատիկա չգիտի, հայտնում է Folha Nobre-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը: Փորձագետները հարցում են անցկացրել 25 քաղաքների 25 տարեկանից բարձր, միջինում 40 տարեկանից մի քիչ մեծ ավելի քան 2 600 բնակչի շրջանում:
Պարզվել է՝ բրազիլացիների 75%-ը չգիտի՝ ինչ է թվաբանական միջինը, 63%-ը չի կարող պատասխանել տոկոսների վերաբերյալ հարցերին, իսկ 75%-ը չի հասկանում կոտորակները: Հարուստ երկրներում միջին արդյունքը 4 անգամ ավելի լավ է, նշվում է նյութում:
Պարզվել է նաև, որ հարցվածների 43%-ի դպրոցական ամենաչսիրած առարկան մաթեմատիկան է եղել:









































