Վանդալները սփրեյներով մի քանի անգամ USA (ԱՄՆ) բառն են գրել Բոստոնի արվարձանի մզկիթի պատերի վրա (Մասաչուսեթս նահանգ): Գրառումները հայտնաբերվել են կիրակի՝ հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդին:
Բոստոնում խորհրդի ղեկավար Ջոն Ռոբինսը հայտարարել է, որ պաշտոնապես դիմել է ԱՄՆ ՀԴԲ-ի տեղի բաժին՝ կատարվածը հետաքննելու խնդրանքով: Խորհրդի գնահատմամբ՝ տեղի ունեցածն արտացոլում է ամերիկյան հասարակությունում հակամուսուլմանական տրամադրությունների աճը և այն համոզմունքը, որ իսլամի ներկայացուցիչները «իսկական ամերիկացիներ չեն»:
Դեպքի մասին զեկույցն ուղարկվել է Բեռլինգթոնի ոստիկանության վարչություն: Մզկիթի պատերի փչացրած գրաֆիտիների լուսանկարները հրապարակված են համացանցում:












































