Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը՝ «007. Սպեկտր»-ը, Մեծ Բրիտանիայի վարձույթում ռեկորդ է սահմանել՝ կինոթատրոններում ցուցադրվելու առաջին շաբաթվա ընթացքում հավաքելով 80.4 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
Նշվում է, որ «007. Սպեկտր»-ը վարձույթում 31.2 մլն դոլար է հավաքել ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, իսկ նախկին ռեկորդակիր նախորդ բոնդիանան՝ «007. Կոորդինատներ. Սքայֆոլ»-ը, նույն ժամանակահատվածում հավաքել էր 31 մլն դոլար:







































