Եթե Թոմ Քրուզին կարելի է համարել Հոլիվուդում սաենթոլոգների հիմնական հետևորդ, ապա Լիա Ռեմինին եկեղեցու հիմնական քննադատն է, հայտնում է spletnik.ru-ն:
Դերասանուհին շարունակում է պատմել սաենթոլոգիական համայնքի սարսափների մասին, որի կազմում նա եղել է մոտ 30 տարի: Լիային այնտեղ է տարել մայրը դեռ երեխա ժամանակ:
Դերասանուհին պատմել է, որ սաենթոլոգները ջանում են որքան կարելի է շատ հոլիվուդյան աստղեր հավաքագրել` իրենց ազդեցությունը մեծացնելու նպատակով: Նա պատմել է, որ նրանք շատ են ցանկացել իր ընկերուհի Ջենիֆեր Լոպեսին ընդգրկել իրենց շարքերում: Նրանք Ռեմինիին խնդրել են Լոպեսին հրավիրել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանիքին, որ սկսեն նրա հետ աշխատանք տանել:
Իր հարցազրույցներից մեկում Լիան պատմել է, որ երեխա ժամանակ սաենթոլոգները իրեն ստիպել են ֆիզիկական աշխատանքներ կատարել: Նա նաև հայտնել է, որ միմյանց լրտեսելը նրանց մոտ ոչ միայն ընունված է, այլև պարտադիր:












































