Կալիֆոռնիայի Բևերլի Հիլզ, Ինդիո և Ռեդլենս քաղաքների քաղաքապետարանները տուգանվել են ջրի գերածախսի համար` նահանգում շարունակվող երաշտի ֆոնի վրա, հայտնում է The Independent-ը:
Քաղաքները խախտել են ջրի ծախսը 25 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ 2013 թվականին ընդունած որոշումը: Քաղաքապետարաններից յուրաքանչյուրը ստացել է 61 հազար դոլարի տուգանք:
Բևերլի Հիլզի իշխանությունների ներկայացուցիչ Շերիլ Ֆրեդլինգը հայտարարել է, որ չափազանց վատնող բնակիչներին սպառնում է անհատական տուգանքներ:
Նախկին քաղաքացիներից մեկը կասկածել է այդ միջոցառման արդյունավետության կապակցությամբ: Նրա խոսքով՝ 61 հազար դոլար տուգանքը «չափազանց քիչ է` հնարավոր է երկրի, եթե ոչ աշխարհի ամենահարուստ քաղաքի համար: Դա այստեղ ապրողների մեծամասնության համար գրպանի փող է»:
Աննախադեպ սեզոնային երաշտը Կալիֆոռնիայում գրանցվում է արդեն չորրորդ տարին:








































