Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն նշել է, որ վերջին տարիների ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայում ճնշում է գործադրվում ակումբների գլխավոր մարզիչների վրա, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ մասնագետի խոսքերի՝ մարզիչներից ակնթարթային արդյունքներ են պահանջում:
«Եվրոպայում մարզիչները միշտ էլ ճնշման տակ են լինում: Ես աշխատել եմ Իսպանիայում, Ֆրանսիայում և Արգենտինայում, և կարող եմ ասել, որ Անգլիայում ժամանակին ճնշման տակ էին միայն Արսեն Վենգերը և Ալեքս Ֆերգյուսոնը:
Այժմ ժամանակները փոխվել են: Նույնիսկ վերջին հորիզոնականում գտնվող ակումբի գլխավոր մարզիչը գտնվում է ճնշման տակ»,- հայտարարել է Պոկետինոն:





































