Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն անցնում են օրենքի զանգվածային խախտումներով: Այդ մասին ասվում է «Մուսաֆաթ» կուսակցության հայտարարության մեջ՝ գրում է contact.az-ը:
Նման փաստեր են արձանագրվել Սուրահանի երկրորդ ընտրատարածքի 31-րդ, Յասամալի 3-րդ ընտրատարածքի 17-րդ, Շաբրան-Սիազանի 54-րդ, Եվլախ-Մինգեչևիրի 49-րդ, Մասալինի գյուղական 71-րդ, Բիանագադինի 9-րդ և Գաջաբուլ-Քյուրդամիրի 58-րդ տեղամասերում:
Ավելի հաճախ արձանագրվել են ընտրատեղամասերից դիտորդների հեռացման և ընտրական տուփերին հետևելու հնարավորությունների սահմանափակման դեպքեր:
Քվեաթերթիկները դիտորդների մասնակցությամբ չեն հաշվարկվել մինչև քվեարկությունը:










































