97-ամյա ամերիկուհին լաց է եղել` ստանալով միջնակարգ դպրոցն ավարտելու վկայկանը: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը` Մարգարեթ Թոմ Բեքեման` ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Ռափդիս բնակավայրից, ստիպված է եղել 17 տարեկանում թողնել ուսումը, քույրերին, եղբայրներին և քաղցկեղով հիվանդ մորը խնամելու համար:
Մարգարեթի` դպրոցը թողնելուց ի վեր մոտ 80 տարի է անցել: Սակայն, հինգշաբթի օրը Գրանդ Ռափիդսի Կաթոլիկ միջնակարգ կենտրոնական դպրոցի աշխատակազմը նրան ավարտելու վկայական է շնորհել:









































