Քանթրի ոճի ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դատի է տվել KYGO-FM ռադիոկայանի դիջեյ Դևիդ Մյուլերին իր փեշը դիտմամբ բարձրացնելու և հետույքին դիպչելու համար՝ տեղեկացնում է kinoafisha.ua-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկու տարի առաջ Դենվերում ֆոտոսեսիայի ժամանակ, սակայն Թեյլորը որոշել է հիմա դատի տալ:
Միջադեպից անմիջապես հետո դիջեյը, ում հեռացրեցին աշխատանքից, պատասխան հայց է ներկայացրել զրպարտության համար:
Թեյլորը նպատակ ունի դատը շահելու դեպքում պատասխանատուից գանձված գումարը տրամադրել բռնություններից տուժած կանանց օգնող բարեգործական ընկերություններին:









































