Չինացի ինքնակոչ առաքյալ Ու Ցզեխենը՝ կրոնական Խուացզան Ցզունմեն ուղղության հիմնադիրը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Associated Press-ը տեղեկացնում է, որ տղամարդը դատապարտվել է բռնաբարության, խարդախության և հալուցինոգեն պարունակող մթերք վաճառելու համար:
Դատարանի վարկածով՝ Ուն սեփական կրոն է ստեղծել բուդդիզմի հիման վրա: Նա վստահեցրել է հետևորդներին, որ հայտնի բուդդիստների ժառանգորդ է և ունակ է օգնել մարդկանց՝ լուծելու իրենց խնդիրները:
Օգտվելով իր իշխանությունից՝ նա բռնաբարել է տասնյակ կանանց և աղջիկների՝ ներառյալ անչափահասների:







































