«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում հոկտեմբերի 30-ին ինքնասպանություն է գործել օգոստոսի 18-ին եղբորը կացնահարելու մեջ մեղադրվող 37-ամյա Կարապետ Կարապետյանը. նրան կախված են գտել ծխասենյակի պատուհանի ճաղավանդակից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից` հավելելով, որ դատապարտյալը իրենց կլինիկա էր տեղափոխվել «ծանր փսիխոզ» ախտորոշմամբ: