Ռամկավար ազատական կուսակցության երկրորդ ընդհանուր պատգամավորական ժողովի ընթացքում կորոշվի սահմանադրական բարեփոխումների կուսակցության դիրքորոշումը: Կուսակցության ատենադպիր Սուրեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միանշանակ կողմ են սահմանադրական փոփոխություններին, իհարկե՝ նկատի ունենալով որոշակի նկատառումներ. «Գուցե ժամանակը չէր, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը, թեև չհայտարարված, բայց պատերազմական իրավիճակում է, ունենք սոցիալական դժվարություններ այնուամենայնիվ, նոր Սահմանադրությունը համահունչ է մեր կուսակցության ձգտումներին և կողմ ենք արտահայտվելու»:
Ռամկավար կուսակցության ատենապետ, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր պատգամավորական ժողովին առանձին զեկույցում բանաձև կընդունեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «ՀՀ նախագահի հետ բավական քննարկել ենք, շուրջ մեկ ժամ քննարկել ենք, ունեինք առարկություններ, որոնց մի մասը պատգամավորական ժողովը կքննարկի»:
Ռամկավարները կողմ են, քանի որ իրենց ծրագրային դրույթները ամրագրված են սահմանադրական փոփոխությունների նախագծում









































