Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ նախորդ ամռանը «արքայական ակումբ»-ը փորձել է վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Կարծում եմ՝ Պերեսը դարձյալ կփորձի Մոուրինյոյին «Ռեալ» հրավիրել: Ամռանը «Ռեալ»-ը դիմեց այդ քայլին, բայց ոչինչ չստացվեց:
Բացի այդ, Պերեսը հրավիրել է Յոահիմ Լյովին, Յուրգեն Կլոպին, այնուհետև՝ Ռաֆայել Բենիտեսին: Եթե Ռաֆայի մոտ ոչինչ չստացվի, իսկ Մոուրինյոն հեռանա «Չելսի»-ից, ապա պորտուգալացուն Մադրիդ կհրավիրեն»,- Marca-ն մեջբերում է Կալդերոնի խոսքերը:






































