Արգենտինայի իրավապահ մարմիններն առգրավել են 12 տոննա մարիխուանա։ Դա տեղի է ունեցել Բուենոս Այրես նահանգում՝ հայտարարել է նահանգապետ և «Հաղթանակի ճակատ» իշխող դաշինքից նախագահի թեկնածու Դանիել Սցիոլին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ դա թմրանյութի խոշորագույն խմբաքանակն է, որն առգրավվել է մեկ գործողությամբ։
Քննության վարկածով՝ մարիխուանան նախատեսված է եղել Արգենտինայում իրացման համար, սակայն չի բացառվում, որ որոշակի մաս պետք է ուղարկվեր այլ երկրներ։
Թմրանյութը հայտնաբերվել է Պարագվայից ժամանած բեռնատարում։ Վարորդը, ով եղել է այդ երկրի քաղաքացի, ձերբակալվել է։ Իրականացվում է նրա հանցակիցների որոնում։
Սցիոլիի խոսքով՝ 2007 թվականին Բուենոս Այրես նահանգում առգրավվել է 112 տոննա մարիխուանա և 14 տոննա կոկաին։







































