Nike ընկերության ջերմային հագուստի մասին նոր գովազդային տեսահոլովակը դարձել է YouTube-ի հիթը, հաղորդում է NMR-ն: Snow Day կոչվող տեսահոլովակը մեկ օրում դիտել են ավելի քան 1.7 մլն անգամ:
Նշվում է, որ տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել New England Patriots և Miami Dolphins ակումբների միջև առաջնության ժամանակ, որը երեկ երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ-ում:
Տեսահոլովակը, որտեղ ավելի քան 20 պրոֆեսիոնալ սպորտսմեն է նկարահանվել, Hyperwarm baselaye սպորտային հագուստի գովազդն է: Նկարահանումներին մասնակցել են ամերիկյան ֆուտբոլի այնպիսի հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Ռոբ Գրոնկաուսկին, Անտոնիո Բրաունը, Լյուք Քիլին և այլոք:
https://youtu.be/o2P5E7cFt9s









































