Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բազմակողմանի բանակցություններում առաջխաղացում տեղի չի ունեցել: Այս մասին բանակցություններն ամփոփելով Վիեննայում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, գրում է TASS-ը:
«Հանդիպումը ծանր է անցել: Տարածաշրջանային կարևոր խաղացողների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հաջողվել է մեկ սեղանի շուրջ նստեցնել: Առաջխաղացում տեղի չունեցավ, սակայն այն չէր էլ սպասվում»,- ասել է նա:
Նրա խոսքերով` «քննարկումը բաց և կառուցողական էր», բացի այդ, «մի շարք դիրքորոշումների վերաբերյալ հաջողվել է ըմբռնման հասնել»:







































