Monday, 20 07 2026
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք

Սեդրակ Առաքելյանի բնանկարչությունը և իմպրեսիոնիզմը

«Այն ամենը, ինչը նկարված է տեղում, միշտ օժտված է ուժով, ճշմարտացիությամբ և վրձնահարվածի կենդանությամբ, որին հետագայում անհնարին է հասնել արվեստանոցում: …բնօրինակից արված երեք վրձնահարված ունեն առավել նշանակություն, քան երկու օրվա աշխատանքն արվեստանոցում:»

Էժեն Բուդեն

Հայ գեղանկարչության դասական Սեդրակ Առաքելյանի ստեղծագործության մեջ նշանակալի դեր են խաղացել իմպրեսիոնիստների գեղարվեստական սկզբունքները: Ֆրանսիացի գեղանկարիչների արվեստի և Ս. Առաքելյանի ստեղծագործության մերձավոր կապի հիմքը բնության հանդեպ ունեցած աշխարհայացքային նմանությունն է` ընկալման անմիջականությունը, դրա բանաստեղծական մեկնաբանումը, ձգտումը դեպի տեսողաբար ընկալվող կերպարի հնարավորին չափ ճշմարտացի մարմնավորումը և, վերջապես, գունաօդային (կամ` պլեներային) ասպեկտի նկատմամբ հատուկ հետաքրքրությունը:

Սեդրակ Առաքելյանի արվեստի գեղարվեստական սկզբունքները և նրա անհատական գեղանկարչական աշխատելաեղանակը ձևավորվել են դեռևս վաղ ստեղծագործական շրջանում, մեծապես պայմանավորված իր առաջին ուսուցչի` Եղիշե Թադևոսյանի գեղանկարչության ազդեցությամբ, և միայն չնչին փոփոխություններ կրելով` տարիների ընթացքում լոկ ձեռք են բերել առավել համարձակություն և ազատություն:

Ս. Առաքելյանի ստեղծագործության համար վճռորոշ եղան նաև այն միջավայրը, որում ընթացավ նրա կրթությունը` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանում (1908-1916), և այն ուսուցիչները, որոնց աշակերտելու բախտն ունեցավ նորակիրթ նկարիչը: Այդ ուսուցիչներն էին ռուսական արվեստի հանրահայտ գեղանկարիչներ Ա. Արխիպովը և Կ. Կորովինը: Եվ բնական է, որ ֆրանսիացի վարպետների գեղարվեստական ավանդույթներին ծանոթությունը և դրանց յուրացումը պետք է իրականանար ռուսական դպրոցի իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների միջոցով ու նրա ուսուցիչներ` Կ. Կորովինի և Ա. Արխիպովի ստեղծագործության անմիջական օրինակով:

Երիտասարդ Առաքելյանի ամենավաղ աշխատանքներում իսկ ակնառու են նրա` գեղանկարչի գունանկարչական արտակարգ ընդունակությունները` գույնի նկատմամբ գերզգայուն, զտված ու նուրբ ճաշակը, բազմերանգ գունատոնային բաղադրիչները ներդաշնակելու և ամբողջական տոնային կառուցվածք ստեղծելու հրաշալի ունակությունը: Ասվածի վկայությունն է «Սիրանուշ Բերբերյանի դիմանկարը» (1913) կտավը: Չնայած կանացի կերպարի հիանալի բնութագրին (արտահայտչականության սրությամբ` որոշ չափով Մ. Վրուբելին հիշեցնող)` նկարում մեկնաբանման հիմնական արտահայտչամիջոցը գույնն է: Կոլորիտի զգացական ուժն առկա է արդեն իսկ տոնային տարրերի յուրահատուկ ընտրությամբ, որտեղ գլխավոր ու որոշիչ դեր է խաղում սևամոխրագույնների հակադրումը վարդերի փնջի կարմրավարդագույնների երանգներին: Բազմաթիվ երանգավորումներ ունեցող այս երկու բաղադրիչները բացառիկ ներդաշնակությամբ են հնչում տոնային տարատեսակներով հարուստ, վարդագույնների և մոխրամանուշակագույնների միջավայրում: Գունային կառուցվածքի զսպվածությամբ ու ազնվականությամբ աչքի ընկնող այս դիմանկարին բնորոշ է քրոմատիկ հնչեղության որոշ մթամածություն: Բոլոր գունային տարրերն ասես պարուրված են յուրահատուկ տոնային շղարշով կամ, այլ կերպ ասած, սուզված են ինչ-որ միավորող գունագեղ մթնոլորտում: Այդ պատճառով դիմանկարը թեև նկարված է ինտերիերում, սակայն տվյալ գեղանկարչությունը դիտողի մեջ հարուցում է օդայնության` «պլեներայնության» զգացում:

Ս. Առաքելյանի վաղ շրջանի ստեղծագործությունը ներկայացնող այս դիմանկարը կարող էր ստեղծել այնպիսի նկարիչ, որը լիովին յուրացրել է պլեներային գեղանկարչության սկզբունքները` գունային հարստությունը, օդային մթնոլորտի միավորիչ դերը, այսինքն` այն հիմնական գեղարվեստական որակները, որոնցով իմպրեսիոնիզմի վարպետները հարստացրել են Նոր և Նորագույն ժամանակների արվեստը:

«Իջևանատուն Երևանում» (1921) կտավը հավանաբար Սեդրակ Առաքելյանի առավել ընդգծված «իմպրեսիոնիստական» ստեղծագործությունն է: Այն որոշ առումով թելադրված է բուն սյուժեով` տարածական միջավայրի ընտրությամբ, լուսագունային լուծման առանձնահատկությամբ, շարժվող ամբոխի, կենդանիների կերպարանքների գեղանկարչական էֆեկտով: Փաստորեն, սա բարդ կառուցվածքով կտավ է. այստեղ ֆիքսված է կողմնակի դիտողի հայացքին ընկնող պատահական մի պահ: Միայն այս առումով արդեն այն մոտ է իմպրեսիոնիստների գեղանկարչական սկզբունքներին: Բայց նրանում գեղարվեստական գաղափարի մարմնավորման գլխավոր միջոցը լուսաօդային մթնոլորտն է, որի մեջ խորասուզված են վերարտադրված բոլոր տարրերը: Այստեղ լույսը կատարում է միավորող տարրի դեր, որը պատկերային բոլոր մասերը թափանցիկ մշուշով կապում է միմյանց: Ընդհանուրի միջից շեշտվում են լույսի և գույնի միայն առանձին բծեր, և դրանց միջոցով ընդգծվում է պատկերի այս կամ այն դետալը: Առաջանում է իրականության համոզիչ զգացողություն: Այս աշխատանքում գունային մեկնաբանումը հասնում է արտակարգ քրոմատիկ հարստության: Չնայած գունային բազմազանությանը և պայծառությանը, նկարի կոլորիտը շքեղությամբ չի շլացնում: Յուրաքանչյուր գունային տարր կարծես ընկղմված է նկարի լուսային մթնոլորտում: Հենց այդ գեղանկարչական հատկությունն է մատնանշում իմպրեսիոնիզմին մոտ լինելը, որի համար գունային ներդաշնակությունը միշտ կարգավորված է լույսի միահյուսող էֆեկտով:

Ս. Առաքելյանի «ամենաիմպրեսիոնիստական» նկարներից է «Այգին գարնանը» (1923) բնանկարը: Գեղարվեստական կերպարն այստեղ կառուցված է գարնանային արևի լույսով ողողված ծիրանի ծաղկած ծառերի սաղարթի սպիտակ «փրփուրի» արտահայտչականության վրա: Սպիտակի տոնային վերարտադրությունն աչքի է ընկնում իմպրեսիոնիզմի ականավոր վարպետների գեղանկարչությանը որակով համարժեք, բացառիկ քրոմատիկ հարստությամբ: Կոլորիտը կառուցված է սպիտակավարդագույն և մանուշակագույն նուրբ երանգների, դրանցում ներհյուսված փոքր-ինչ ոսկեգույն ու կանաչավուն տոներով, որտեղ հատուկ դեր են կատարում բների սև-մանուշակավուն ոչ մեծաքանակ բծերը և մի քանի ոչ մեծ վառ կարմիր վրձնաքսվածքները: Գունային կառուցվածքի կազմակերպման գործում որոշիչ դեր է խաղում լուսավորվածության լուսընդեմ (կոնտրաժուր) բնույթը, որը միավորում է բոլոր գունային տարրերը ամբողջական քրոմատիկ կառուցվածքի մեջ:

Առաքելյանի այս աշխատանքը հրաշալի օրինակ է, որը դրսևորում է գեղանկարչական այն հնարավորությունն երը, որոնք կարող էր քաղել կատարյալ գունազգացողությամբ օժտված գեղանկարիչը իմպրեսիոնիզմի պլեներային հայտնագործումներից: Այդ ամենով հանդերձ հայ վարպետը չի հետևում նկարները կառուցելու իմպրեսիոնիստների մշակած գեղանկարչատեխնիկական եղանակներին: Այստեղ տարբերությունը առավել հստակ արտահայտվում է պատկերային ձևերի բնույթը մեկնաբանելիս, որոնք, համարձակ ընդհանրացումներով հանդերձ, Առաքելյանի մոտ կրում են հստակության, պարզության ու որոշակիության բնույթ` հատկանիշներ, որոնք կպահպանվեն նրա ստեղծագործական ողջ ուղու ընթացքում: Հարկ է նշել, որ իմպրեսիոնիստների օգտագործած տեխնիկական յուրահատկությունները` գունային մշակման դիվիզիոնիստական կամ, այլ կերպ, տարանջատ վրձնահարվածի եղանակը, նույնպես բացարձակապես օտար է Առաքելյանի գեղանկարչությանը: Այնուամենայնիվ, վարպետի արվեստում իմպրեսիոնիզմին մերձեցնող կարևոր գեղանկարչական գծեր շատ կարելի է գտնել: Դրանք, առաջին հերթին, ստեղծագործական գործընթացի սկզբունքներն են` նկարի ստեղծումը ամբողջապես պլեներում, այսինքն` բաց երկնքի տակ: Մյուսը` ամենապարզ սյուժեներին և մոտիվներին հավատարիմ մնալը կամ, այլ կերպ` պատմողականության իսպառ բացակայությունը:

Ներկայումս, երբ համաշխարհային աճուրդներում դասական արվեստի գործերը արժևորվում են ըստ իրենց գեղարվեստական որակի և արժանիքների, անկախ վերջիններիս ստեղծման ժամանակից, ինչպես և որևէ դպրոցի կամ ոճական ուղղության պատկանելության, Առաքելյանի ստեղծագործական ժառանգությունը արդարացիորեն կարող է դասվել առաջին իսկ շարքերում, քանի որ այն իր կատարելությամբ, նրբագույն ներդաշնակությամբ ու գունային հարստությամբ արժանի է բարձրագույն գնահատականի, որի նշանակությունը դուրս է գալիս զուտ ազգային կերպարվեստի գեղագիտական շրջանակներից:

Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունը իմպրեսիոնիզմի նշանակալի գեղարվեստական նվաճումների ակտիվ ընկալման հենքով վառ ազգային դեմք ունեցող ինքնատիպ րվեստի ստեղծման փայլունօրինակ է:

unnamed (22)

unnamed (21)

unnamed (20)

unnamed (19)

unnamed (18)

unnamed (17)

 

Գարեգին Քոթանջյան

Արվեստաբան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում