Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում, հերթական անգամ հայտարարել է, որ երբեք չի ցանկացել հեռանալ «արքայական ակումբ»-ից:
«Հեռացա «Ռեալ»-ից, երբ թիմը մեծ հաջողության հասավ՝ 10-րդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Հատուկ զգացումներ են արթնացնում երկրպագուների ծափահարությունները՝ «Ռեալ»-ում իմ վերջին հանդիպման ժամանակ»,- Marca-ն մեջբերում է Դի Մարիայի խոսքերը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը լքել է «Ռեալ»-ը, քանի որ չի կարողացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ համաձայնության հասնել իր նոր պայմանագրի ֆինանսական պայմանների հարցում:








































