Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Պոգբան «Բարսելոնա»-ու՞մ: Իսկ ինչու՝ ոչ: Ամռանը «Յուվենտուս»-ը շուրջ 80 մլն եվրոյի առաջարկ է ստացել: Հնարավոր է, ակումբները, վերջապես, համաձայնության հասնեն»,- Goal-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:
Միաժամանակ գործակալը վստահ է, որ Պոգբան կփոխի ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը 10 հանդիպում է անցկացրել և մեկ գոլի հեղինակ դարձել:









































