Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների 2016թ. առաջնությանը:
Առաջնությունը կայանալու է 2016 թվականի հուլիսին: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետևյալ 11 երկրները. Հայաստան, Անդորրա, Ադրբեջան, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շոտլանդիա և Ուելս:
Մրցավայրի անունը և մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամլո ծառայության







































