Philips Monitors բրենդի իրավունքների տեր MMD ընկերությունը ներկայացրել է նոր 27 դյույմանոց Moda էկրանը Ambiglow Plus տակդիրով, հայտնում է expert.com.ua-ը:
Ambiglow Plus տեխնոլոգիան ստեղծում է մեղմ լուսավորություն էկրանի տակդիրի շուրջ: Լուսավորությունը կարող է փոխվել էկրանի պատկերի հետ միասին: Տակդիրն աշխատում է նաև անջատված էրկարի ժամանակ, և օգտագործողը կարող է ընտրել իր ցանկացած գույնն ու պայծառությունը, որը սենյակին կարող է հաղորդել յուրահատուկ ֆոնային լուսավորություն:
Ambiglow Plus տակդիրը լուսավորվածություն է ստեղծում ցանկացած տրամադրության համար: Օգտվողը կարող է գույնը փոխել այնպես, ինչպեսի իրեն դուր է գալիս: Օրինակ՝ ցերեկը կարող է միացնել էներգիա տվող կապույտ լուսավորություն, իսկ երեկոյան՝ տաք երանգներ:
Computex 2015 ցուցահանդեսում 27 դույմանոց Moda էկրանը ստացել է մրցանակ եզակի դիզայնի և հարմարավետության համար:











































