Android-ի համար Google Photos բջջային հավելվածի մշակողները թարմացում են թողարկել, որը հնարավորություն է տալիս լուսանկարները տեսակավորել ըստ դրանցում պատկերված մարդկանց դեմքերի և ընտրված դեմքերը պահել «Մարդիկ» և «Հիշիր այս օրը» կատեգորիաներում: Այս մասին հայտնում է Engadget.com-ը:
Բացի դրանից, մեծացվել է հավելվածի արագությունը, և որոշ սխալներ են ուղղվել:
Դեմքերի խմբավորման գործառույթը հասանելի կլինի Լատինական Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մասամբ՝ Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:







































