Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին բաց է թողել թիմի այսօրվա մարզումը և մարզվել է անհատական ծրագրով, տեղեկացնում է Football Italia-ն:
Հնարավոր է, որ վերջինս չկարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ինտեր»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը որակազրկման պատճառով բաց էր թողել «Ուդինեզե»-ի դեմ հանդիպումը:









































