Վարձույթի առաջին իսկ գիշերը Մեծ Բրիտանիայում «Սպեկտր» ֆիլմը վաստակել է ռեկորդային՝ 6.4 մլն դոլար:
Economist ամսագրի հավաքած և վերլուծած տեղեկատվությամբ՝ Դենիել Քրեյգի դերակատարմամբ Ջեյմս Բոնդը բոլոր Բոնդերից ամենահաջողակն է՝ գեղեցիկ սեռի հետ կապված հարաբերություններում: Հնարավոր է, դա կապված է այն բանի հետ, որ 007 վերջին գործակալը չափից շատ ժամանակ է անցկացնում բարերում ու ռեստորաններում: Քրեյգի Բոնդը գործընկերներից ավելի շատ է խմում, ինչը, սակայն, չի խանգարում փրկել աշխարհը չարագործներից:





































