Շենգենյան համաձայնագիրը ներկայիս տեսքով հնացել է, Եվրոպան պետք է փոխի իր միգրացիոն քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ փոխանցոմ է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Եվրոպան բախվել է ողջ մարդկության պատմության մեջ ամենախոշոր միգրացիոն ալիքին։ Նա նշել է, որ թվերն այնպիսի են, որ իրենք չեն կարող նման թվով փախստականների ընդունել։
«Եվրոպայում անհրաժեշտ է ներդնել նոր միգրացիոն քաղաքականություն։ Շենգենյան համաձայնագիրը ներկայիս տեսքով հնացել է։ Պետք է նոր Շենգեն»,- ասել է նա Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում դասախոսության ժամանակ։
Նա նշել է, որ պատերազմից փախածները պետք է տուն վերադառնան, երբ պատերազմն ավարտվի։ «Ահա թե ինչու մեզ Սիրիայում խաղաղություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահը։









































