Ողջ աշխարհում մոտ 60 մլն մարդ այսօր հարկադրված է լքել իր մշտական բնակության վայրը տարբեր արտակարգ իրավիճակների պատճառով՝ հայտնել է Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ ներկայում ողջ աշխարհում 100 մլն մարդ տառապում է տարբեր հակամարտային իրավիճակներից ու տարերային աղետներից, նրանցից մոտ 60 մլն-ը հարկադիր տեղահանված է։









































