Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող Զինեդին Զիդանը հայտարարել է, որ արդարացի չի համարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Անտոնի Մարսիալի և «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրիի միջև համեմատությունները:
«Թիերին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Արդարացի չէ համեմատել նրան երիտասարդ խաղացող Անտոնի Մարսիալի հետ, ով, անշուշտ, նույնպես օժտված է գերազանց խաղային որակներով, սակայն դեռ ուղի ունի անցնելու:
Վստահ եմ, որ Մարսիալը կարդարացնի իր տրանսֆերի բարձր արժեքը: Երբ «Յուվենտուս»-ը մեծ գումար վճարեց Բուֆոնի տրանսֆերի դիմաց, մարդիկ զարմանում էին, որ դարպասապահի իրավունքները կարող են այդքան բարձր արժեք ունենալ: Ո՞վ կարող է ասել այժմ, որ Բուֆոնը «Յուվենտուս»-ի լավագույն ձեռքբերումներից մեկը չէ»,- Shortlist-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:






































