Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի «Նիսան» մակնիշի մեքենան տուգանային հրապարակ է տարվել։ Երևանի ամենաերիտասարդ թաղապետ Արտակ Ալեքսանյանը ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան է։
Նրան՝ հարցրինք, թե փաստորեն ինքն անկա՞րգ վարորդ է։ «Ոչ։ Իմ մեքենան է եղել, բայց ես չեմ եղել ղեկին, վարորդն է եղել»,- ի պատասխան ասաց Ալեքսանյանը։
Հետաքրքրվեցինք նաև, թե որպես վարչական շրջանի ղեկավար՝ մասնակցելո՞ւ է «այո»-ի շտաբի աշխատանքներին և ի՞նչ է անելու։ «Իհարկե, մասնակցելու ենք։ Դե, երբ որ շտաբները ձևավորվեն, աշխատանքները սկսվեն, դուք տեղյակ կլինեք»,- ասաց երիտասարդ թաղապետը։
Վարչական լծակները գործի եք դնելու հանրաքվեի «այո»-ն ապահովելու համա՞ր՝ հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ՝ իհարկե, վարչական լծակները գործի չենք դնելու։ Բոլոր աշխատանքները կատարվելու են աշխատանքային ժամերից հետո»։
Մեր հարցին՝ ո՞ւմ, Սամվել Ալեքսանյանի՞ ֆինանսավորմամբ է ընթանալու «այո»-ի քարոզարշավը Մալաթիա-Սեբաստիայում, Արտակ Ալեքսանյանը չպատասխանեց ու փակելով մեքենայի դուռը՝ հեռացավ։
Մանրամասները դիտեք տեսանյութում։








































