Christie’s աճուրդի տունը հայտարարել է աճուրդի մասին, որտեղ կներակայցվի երգիչ Սթինգի իրերի հավաքածուն: 2016-ի փետրվարի 24-ին կայանալիք աճուրդում կներակայցվի Սթինգին պատկանող ավելի քան 200 իրեր` նկարներ, կահույք, կերամիկա:
Սթինգն ու նրա կինը` դերասանուհի Թրուդի Սթայլերը ոոշել են վաճառել Լոնդոնի Վեսթմինիսթրում գտնվող իրենց տան իրերը: Տունը վաճառվել է օգոստոսին` 19 մլն ֆունտ սթեռլինգով:
Ամենաարժեքավոր լոտը բրիտանացի նկարիչ Բեն Նիքոլսոնի «55-ի մարտը» նկարն է, որի նախնական գինը կես միլիոն ֆունտ սթեռլինգ է: Անրի Մատիսի «Ջազ» գործն առաջարկվում է 350 հազար դոլարով:
Կան նաև մի շարք այլ արժեքավոր իրեր` Լին Վոթրենի և Պյերո Ֆորնասետիի մշակած հայելիները, Ժան Ադնեի ստեղծած կահույքը և այլն:









































