Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուին:
Հանդիպման ժաման Քեյդենանուն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը և շահագրգռված է էլ ավելի խորացնել այն.
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում և պատրաստ է իր ներդրումն ունենալ տվյալ ուղղությամբ»:
Էլմար Մամեդյարովն էլ հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 22-ին հանդիպում է ունեցել իր հայ գործընկերոջ հետ` ընդգծելով, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է իրենց համար, և որ խնդրի կարգավորման համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված» տարածքներից:
Հիշեցնենք, որ Թինա Քեյդենաուն եղել է Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպանը և Կոսովոյի անկախության գլխավոր ճարտարապետներից մեկը:








































