Լևերկուզենի «Բայեր»-ը պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Հական Չալհանողլուի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, տեղեկացնում է Fanatik-ը:
Նշվում է, որ գերմանական ակումբը Չալհանողլուի տրանսֆերը կվաճառի «կարմիր սատանաներ»-ին միայն 40 մլն եվրոյի դիմաց:
Նշենք նաև, որ Հականի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:






































