Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ալան Շիրերը կարծում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը չի հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, տեղեկացնում է Todomercadoweb.es-ը:
«Չեմ հիշում այդպիսի դեպք, երբ թիմը կարճ ժամանակահատվածում անհաջողության մատնված լինի միայն գլխավոր մարզչի պատճառով:
Ամբողջ «Չելսի»-ն աջակցում է Մոուրինյոյին, չնայած, որ ակումբն այդքան էլ հաջող ֆուտբոլ չի խաղում: Չեմ կարծում, որ «Չելսի»-ն կհեռացնի Մոուրինյոյին»,- հայտարարել է Շիրերը:








































