Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Ադրեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ներկայիս ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև շոշափել են հետաձգված «Տարածաշրջանային պատասխան-2011» խորագրով ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժությունների ժամկետի խնդիրը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Մելվին Դուգլաս Սաքսը:
Հիշեցնենք, որ «Տարածաշրջանային պատասխան-2011» խորագրով ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժությունները պետք է կայանային մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության խնդրանքով դրանք հետաձգվեցին անորոշ ժամկետով:









































