Փայլուն հարաբերություններ ունեմ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև իմ մյուս գործընկերների հետ, ես բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ,- լրագրողների հետ զրույցում փորձեց հավաստիացնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իր թիմի հետ ակտիվ մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին և՛ մայրաքաղաքում, և՛ մարզում՝ որպես Ալավերդու բանկիչ:
Էդուարդ Շարմազանովը համուզմունք հայտնեց , որ սահմանադրական բարեփոխումների նորացված փաստաթուղթը անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան գործողը, անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ընդդիմությանը, ժողովրդավարացման կառավարմանը և ավելի է հավասարակշռում իշխանությունների տարանջատման սկզբունքը: Առանց ընդդիմության գործուն մասնակցության անհնար է դառնում Գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նագահի, ՄԻՊ-ի ընտրությունը»:









































