Սիրիայում և Իրաքում կռվում են մոտ 3000 իրանցի զինվորներ։ Նման գնահատական է ներկայացրել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Կարծում եմ՝ այժմ Իրաքի տարածքում կռվում են ավելի քան 1000 իրանցի զինվորներ, իսկ Սիրիայում, մեր տվյալներով՝ 2000-ից փոքր-ինչ պակաս»,- նշել է նա։
Իրանցի զինծառայողները Սիրիայում օգնում են նախագահ Բաշար Ասադին, իսկ Իրաքում՝ Բաղդադի կառավարությանը։ Պաշտոնական Թեհրանը խոստովանում է զենքի մատակարարումներն ու զինվորական խորհրդատուների ուղարկումը, սակայն հերքում մարտերի գոտի իր զինվորների տեղակայումը։











































