Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թուզլա» շրջանում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի ակտը վերադարձվել է Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին։ Այդ մասին հայտնում է «Ագօս» թերթը՝ վկայակոչելով հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը։
Այդ որոշումը մեծ ուրախությամբ են ընդունել հայկական «Քամփ-Արմեն» ճամբարի անվտանգությունը 175 օր հսկող կամավորները։ Նրանք այդ ողջ ընթացքում հերոսաբար դիմակայել են որբանոցը քանդելուն ուղղված ազգայնամոլների գրոհին և կանխել որբանոցի ավերումը։









































