Դուբայի փողոցներում հայտնվել է Lamborghini սպորտային ավտոմեքենայով ճանապարհային ոստիկանության առաջին պարեկը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է էմիրության ոստիկանության հրամանատարի տեղակալ Համիս Մատար Ալ-Մազինան:
Այս շքեղ ավտոմեքենան, որի գինը շուրջ 550 հազար դոլար է, պարեկություն է անելու բացառապես Դուբայի նորաձև թաղամասերում՝ աշխարհում ամենաբարձր երկնաքերի «Բուջ Խալիֆի» և Ֆուբայ-Մարինա և Ջումեյրա ափամերձ թաղամասերում:
Դրա հետ մեկտեղ ոստիկանությունում նշել են, որ ոստիկանական Lamborghini-ն նախատեսված է փողոցների պարեկության համար, իրավապահ մարմինների կողմից հետախուզվող հանցագործներին այս ավտոմեքենայով չեն տեղափոխելու:
Ոստիկանության հրամանատարի տեղակալի խոսքերով՝ թանկարժեք սպոտային մեքենաներով պարեկությունը կվկայի Դուբայի ոստիկանության բարձր մակարդակի և, ընդհանուր առմամբ, այս էմիրության շքեղության մասին:









































