Կարլո Անչելոտին «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավանորդն է այն դեպքում, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվի աշխատանքից: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Ընդ որում, նշվում է, որ Անչելոտին Աբրամովիչի համար ժամակավոր որոշում է, մինչև Գվարդիոլան համաձայնի գլխավորել լոնդոնյան ակումբը:
Այժմ «Չելսի»-ն զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը՝ 10 տուրերից հետո իր ակտիվում գրանցելով ընդամենը 11 միավոր:








































