Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Դմիտրի Մեդվեդևը մտադիր է զբաղվել դասավանդմամբ, սակայն դեռ վերջնականապես չի որոշել, քանի որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կյանքը չի ավարտվում:
Մեդվեդևը ծիծաղել է, երբ լսել է 2012թ.-ի խնդրի մասին, որը հնչեցրել է Дождь հեռուստաընկերության խմբագիր Միխայիլ Զիգարը, ով ընդգծել է, թե չի ցանկանում ևս մեկ անգամ տանջել նախագահին` ղեկավարող տանդեմից ո՞վ է իր թեկնածությունն առաջադրելու 2012թ.-ի նախագահական ընտրություններին, այլ ընդամենը ցանկանում է իմանալ, թե ինչպե՞ս է Մեդվեդևը տեսնում իր ապագան ընդհանուր առմամբ այն բանից հետո, երբ կլքի նախագահի պաշտոնը:
Հնարավոր է նրա գործունեությունը կապված լինի նոր տեխնոլոգիաների առաջխաղացման հետ և նույնիսկ ԶԼՄ-ների, որի մասին Մեդվեդևն ասել է Дождь-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես չգիտեմ, թե ինչ կանեմ, սակայն վստահ եմ, որ աշխատանք կգտնեմ: Ես կցանկանայի, որ իմ կյանքն ակտիվ լիներ»,- ասել է նախագահը: Նա մանրամասնել է, որ իրեն շատ են դուր գալիս նոր տեխնոլոգիաներն ու դրանց զարգացումը:
Մեդվեդևն իր նախագահությունից հետո մտադիր է դասավանդել «Սկոլկովոյում» և այլ կրթական հաստատություններում, որպեսզի փոխանցի իր փորձը: Նա նաև կարծում է, որ իր աշխատանքը կապված է լինելու նոր տեխնոլոգիաների առաջընթացի հետ: «Օրինակ` բիզնեսի պահապան-հրեշտակի դերում», – ասել է Մեդվեդևը` չբացառելով, որ իր աշխատանքը կարող է կապված լինել ԶԼՄ-ների հետ և ավելացնելով, որ այդ ոլորտը շատ հետաքրքիր է: Վերջում նա ասել է, որ որևէ կարևոր հայտարարություն անելու դեպքում դա կանի Дождь հեռուստաընկերության եթերում:
Այս մասին հաղորդում է Газета.Ru կայքը:








































