Բոնդի նոր աղջիկները կիսել են Rhapsody Magazine ամսագրի թարմ համարի շապիկը, հայտնում է spletnik.ru-ն:
«007.Սպեկտոր» հերթական դրվագի աստղեր Մոնիկա Բելուչին, Լեա Սեյդուն և Նաոմի Հարիսը միասին հայտնվել են լուսանկարիչ Ջեյսոն Բելի ֆոտոխցիկի առջև, իսկ հետո կիսվել իրենց մտքերով կինոարդյունաբերության ամենաշատ քննարկվող հարցի` դերերի պակասի վերաբերյալ:
«Շատ կանայք կան, ովքեր տարիքի հետ ավելի շատ գեղեցիկ դերեր են ստանում, և ես մտածում եմ, որ դա ճիշտ է: Կա մի գեղեցկություն, որը մեզ հետ է, քանի դեռ երիտասարդ ենք, սակայն կա մյուսը` այն, որ գալիս է տարիքի հետ: Ձեր հոգին ինքն է մեծանում, իմաստուն դառնում, և հատկապես դա է սեքսուալ»,- ասել է Բելուչին:
Նաոմի Հարիս, Լեա Սեյդու, Մոնիկա Բելուչի

Մոնիկա Բելուչի

Լեա Սեյդու

Նաոմի Հարիս












































