Կատարի և Լիբիայի կառավարությունները որոշել են Եգիպտոսին հատկացնել 5 մլրդ դոլարի վարկ՝ տևական ճգնաժամում գտնվող երկրի տնտեսության զարգացման համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տրիպոլին Կահիրեին կհատկացնի 2 միլիարդ դոլարի անտոկոս վարկ, իսկ Դոհան կգնի 3 միլիարդ դոլարի եգիպտական կառավարության պարտատոմսեր:
Ավելի վաղ Կատարն արդեն Եգիպտոսին հատկացրել էր 5 միլիարդ դոլար:
Կահիրեն բանակցություններ է անցկացնում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ստանալու նոր վարկ:









































