Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Տերին կարող է կարիերան շարունակել Քաթարում, տեղեկացնում է Daily Star-ը:
Հաղորդվում է, որ 34-ամյա անգլիացին հետաքրքրել է «Ալ-Արաբի»-ի գլխավոր մարզիչ Ջանֆրանկո Ձոլային:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո անգլիացի պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակ կստանա:
Հիշեցնենք, որ Տերիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆենեբահչե»-ն:








































